Արցախում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առողջացել են 8 քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 404 մարդու մոտ, որոնցից 337-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 65, ընդհանուր մեկուսացված են 86 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով