Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել.«Հրապարակ»

«Նախօրեին ռազմական դրություն հայտարարելուց հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ խորհրդարանում փակ քննարկում է ընթացել։ ԱԺ ընդդիմությունն իշխանությունից պահանջել է ժամ առաջ Արցախի ճանաչման գործընթաց սկսել, քանի որ միջազգային հանրությունից որևէ ակնկալիք չկա, և անցած 30 տարվա պատմությունը դա է ցույց տալիս։

Սակայն պատասխան են ստացել՝ քանի դեռ բանակցությունների փոքրիկ հույս կա, պետք է հետաձգել ճանաչումը, թեև չի բացառվում, որ ամեն պահի հարցը կարող է օրակարգ մտնել։ Դրա նախաքայլն արված է՝ ռազմական դրություն հայտարարելով»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով