Արարատ Միրզոյանը պարգեւատրել է իրեն ու պատգամավորներին

ԱԺ-ում աղմկոտ պարգեւատրումները շարունակվում են։  Պարգեւատրումների հերթական որոշումն ստորագրվել է  սեպտեմբերի 18–ին։

ԱԺ նախագահի որոշման մեջ ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի չափով պարգեւատրումը կազմում է՝  Ազգային ժողովի նախագահի դեպքում  892,890 դրամ, ԱԺ փոխնախագահների՝ 694,470 դրամ, պատգամավորների՝ 496,050 դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով