Առաջին անգամ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն կղեկավարի կին

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մինչ այդ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը Արա Ֆիդանյանն էր, ով սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխոստիկանապետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու:

Նարինե Ստյոպիկի Հակոբյան

Ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1997-2001 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ

2001-2003 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ

25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր

27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր

30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր
ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. սեպտեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ:

Պարգևատրվել է՝

ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով