Արագածոտնի մարզպետը կորոնավիրուսով է վարակվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին մարզպետը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր:
Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում:

Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան»,-գրել է մարզպետը։

Դավիթ Գևորգյանին այս ընթացքում կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով