Անի Սամսոնյանի թեթև ձեռքով «Լուսավոր Հայաստան»կուսակցությունը կստանձնի` իշխանության «տգեղ ընկերուհու»կարգավիճակը

Անի Սամսոնյանի թեթև ձեռքով «Լուսավոր Հայաստան»կուսակցությունը
կստանձնի` իշխանության «տգեղ ընկերուհու»կարգավիճակը:
Դիտելով Անի Սամսոնյանի հարցազրույցը կարող ենք արձանագրել,որ «Լուսավոր Հայաստան խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն»,որպես այդպիսն այլևս
չկա´,փոխարենը կա`իշխանության գրպանում հարմար տեղավորված «карманная собачка»ընդդիմությունը:Խորապես ցավում եմ,որ Անի Սամսոնյանի հարցազրույցը նման չէր ընդդիմադիր պատգամավորի ելույթի,ցավում եմ նրա համար,որ նրանք նույնպես ընտրել են պոպուլիզմի քաղաքականությունը և փորձում են իրենց ձայն տված մարդկանց մանիպուլացնելով «մեկ գնդակով խփել երկու նապաստակ»,բայց ի հիասթափություն նրանց դա նրանց մոտ չի հաջողվի:
Ինչ ասել է թե,կառավարության անդամները ձախողում են իսկ վարչապետը ոչ:Լսե´ք հարգելիս եթե դուք չեք տիրապետում տարրական քաղաքականությանը ապա դուք վարկյան առաջ պետք է վայր դնեք ձեր մանդատը:Այդ ում է անհայտ,որ ցանկացած որոշում և օրենք ընդունվում և հավանության է առժանանում կառավարության ղեկավարի կողմից,այսինքն բոլոր ոլորտներում առկա անկման միակ պատասխանատուն եղել է կա ու կլինի Նիկոլ Փաշինյանը իսկ նախարարափոխությամբ ոչ մի խնդիր չի հանգուցալուծվի քանի որ նրանց հեռացումով կգա մյուս ապազգային տարրը:
Թե բա «առանց մեզ քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվի»ձյունը լեռներին էլի`հավատացնում եմ Ձեզ,դուք (խմբակցությունը)շատ փոքրիկ ֆիգուր եք և դա ապացուցեց ԱԺ-ի դիմաց ձեր կողմնակից մի քանի տասնյակ մարդկանց թիվը,ձեր քաղաքական ֆրակցիան ավելի լավ է նախևառաջ ունենա անձնային ինքնասիրություն ու նոր խոսի քաղաքական ինքնասիրության մասին, քանզի կան չափալախներ և հայհոյանքներ,որոնք այդպես էլ մնացին անպատասխան:
Ձեր այդ 17 հոգանոց մանդատավորներդ կառչած եք ձեր աթոռներից,եթե ձեզ համար պետականն ու ազգային շահը վեր էին ամեն ինչից ապա ինչի՞ ձեր ներդրումը ունենեցաք,որպեսզի ՍԴ-ում հասունանա ճգնաժամ:Այս իշխանությունը այլևս շատ հին է և շատ շուտով այն դառնալու է անցյալ իսկ իշխանության գալու մոլուցով դուք աշխատեք չտարվել,քանզի մեր պետությանը անհրաժեշտ են պահպանողական և ազգային գաղափարով շարժվող ղեկավարներ ոչ թե լիբերալ հայացքների տեր տգեղ ընկերուհիներ իսկ ձեր կիսատ թողնված սուրճի մյուս գավաթը դուք իշխանության հետ կըմպեք քաղաքական աղբանոցում:
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով