Ալիեւը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ռազմական ագրեսիայի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման արարողությանը հղած տեսաուղերձում բողոքել է Հայաստանից թե խախտում է բանակցությունների ձեւաչափը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ալիեւը ասել է, թե Հայաստանի վարչապետը հայտարարել է տասնյակ հազարավոր զինված քաղաքացիական անձանց կամավորական ջոկատների ստեղծման մասին, որոնց «կստիպեն» մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին: Դա ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանին սպառնում է «նոր պատերազմով նոր տարածքների համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի վարչապետը նպատակաուղղված կերպով խախտում է բանակցությունների ձևաչափն ու էությունը, որոնք անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

«Նրա՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Նա անհիմն պայմաններ է առաջադրում բանակցային գործընթացում։ Ադրբեջանի հանդեպ նրա անընդունելի «յոթ պայմանները» մերժվեցին մեր կողմից։ Մենք ընդամենը մեկ պայման ունենք խաղաղության հասնելու համար։ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից», – նշել է Ալիեւը ու ոչ ավել, ոչ պակաս հայտարարել, թե, իբր, «ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»:

Ըստ Ալիեւի` ՀՀ վարչապետի ագրեսիվ հռետորաբանությունն ու սադրանքները ցույց են տալիս Հայաստանի պատրաստվածությունը Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը ազդել Հայաստանի վրա եւ թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա», – ասել է Երկրի ղեկավարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով