Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են և ի ցույց են դնում նրա անկարողությունը՝ սթափ ընկալելու ստեղծված իրականությունը․ Աննա Նաղդալյան

Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի  արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։

«Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։

Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացի պայմանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով