Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի…»,- ասվում է գրառման մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով