45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում

 

1957 թվականին կառուցված Արցախի 4-րդ նրբանցքի 10/1 կիսաքանդ երկհարկանի շենքի լքված ու ամայի տարածքում բնակվում է 45 ընտանիք։ Շենքը 4-րդ կարգի վթարային է։ Դեռևս 2020-ի փետրվարին չափագրում, հաշվառում են արել, բնակիչներին խոստացել են, որ նոր շենք՝ Սիսակյան 3 հասցե կտեղափոխվեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ  պարբերաբար դիմում են քաղաքապետարան, բայց հստակ պատասխան չեն ստանում՝ ե՞րբ և ինչպե՞ս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ շաբաթ առաջ շենքում փլուզում տեղի ունեցավ, բնակիչները վախեցած էին ու տարակուսած։ Տարածքն էլ կարծես լքված շինհրապարակ լինի, որտեղ երեխաներն անգամ իրենց ընտանեկան հոգսերով են զբաղեցնում, ոմանք դպրոց ու մանկապարտեզ չեն հաճախում։ Տարածքը սպասարկող երթուղային ցանց չկա, մոտակայքում չկա մանկապարտեզ, դպրոց, անգամ սովորական մթերային խանութ և դեղատուն։ Բնակիչները ստիպված են լինում կամ ոտքով, կամ տաքսիներով հասնել «քաղաք» իրենց քաղաքակրթությանն ավելի մոտ զգալու համար։

Հիմա մտահոգ են, որ ստիպված են լինելու նորից՝ անժամկետ բնակվել առանց տանիքի, առանց տարրական պայմանների, առանց պատուհանների տան, անձրևների ու խոնավության մեջ։ Եղանակային տատանումներին նախապես պատրաստվել են՝ անձրևներից պաշտպանվելու համար բնակիչները տոպրակից առաստաղ են ստեղծել, որ անձրևաջրերի տակ ստիպված չլինեն ապրել։

Երևանի քաղաքապետարանից բնակիչների նամակներին հստակ չեն պատասխանում, հարցին լուծում չեն տալիս, պատասխանու՝ թե շուտով տեղափոխվելու եք, դիմացեք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝   «Փաստինֆո»-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով