Ժողովուրդը պետություն է ստեղծել իր ազգային գաղափարախոսությունը իրականացնելու համար

Ժողովուրդը պետություն է ստեղծել իր ազգային գաղափարախոսությունը իրականացնելու համար: Յուրաքանչյուր ժողովուրդ կյանքի է կոչում պետականության և հասարակարգի այն ձևը, որն ավելի լավ է արտահայտում և իրականացնում իր ազգային գաղափարախոսությունը:

Պետական գաղափարախոսությունը ելնում է ազգի գերագույն շահերից, որոնք ամբողջությամբ ամփոփված են ազգային գաղափարախոսության մեջ։Պետությունը կյանքի է կոչվում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար: Առանց անկախ ազգային պետության ոչ մի ժողովուրդ չի կարող երկար ժամանակ գոյապահպանվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետությունը ժողովրդի ինքնապահպանման բնազդի արտահայտության բարձրագույն ձևն է: Ազգային պետությունը ղեկավարվում է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով:

Արտակ  Զաքարյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով