Զարեհ Սինանյանը ցանկանում է Սփյուռքից Հայաստան եկող 100 երիտասարդի խցկել պետական կառավարման ապարատ. Արմեն Ամիրջանյան

Սփյուռքի հանձնակատարի աշխատակազմում զանգվածային բնույթի կրճատումներ են: Դա կարելի է հերթական անգամ արդարացնել, ասելով, թե «հեղափոխականները» ազատվում են նախկին ռեժիմից մնացածներից:

Սա պետք է ահազանգ լինի ցանկացած ոլորտում աշխատող բոլոր նրանց համար, ովքեր 2018-ից առաջ ինչ-որ տեղ աշխատանքի են անցել և մինչև այսօր աշխատում են նույն տեղում, որպեսզի նրանք հասկանան, որ վաղն էլ նրանք են կարող հայտնվել այս կարգավիճակում և նույն պատճառաբանությամբ անտեղի զրկվել աշխատանքից: Վաղն էլ ձեզ են կարող հանել աշխատանքից, թողնել փողոցում, զրկել օրվա հացից և արդարացնել այդ վարմունքը ձեզ հետ ձեր «նախկին» լինելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս կրճատումների պատճառներից մեկն էլ այն է, որ Զարեհ Սինանյանը ցանկանում է Սփյուռքից Հայաստան եկող 100 երիտասարդի խցկել պետական կառավարման ապարատ: Սա էլ ահազանգ  պետք է լինի «հեղափոխությանը» մասնակցած ուսանողների և երիտասարդների համար: Գաղտնիք չէ, որ 2018-ի իշխանափոխության շարժիչը հենց երիտասարաներն էին, համալսարանականանները: Այլ կերպ ասած, այն անձինք, որոնց արյունը եռում է, ովքեր ունեն որոշակի կրթություն, մասնագիտական գիտելիքներ, ամբիցիաներ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրենց կամքը կատարել և սպառել իրենց պոտենցիալը:

Բողոքում էին, որովհետև չունէին արժանապատիվ աշխատանք, բողոքում էին, որովհետև չունէին լավ աշխատավարձ, բողոքում էին, որովհետև չունէին իրենց պոտենցիալները դրսևորելու հնարավորություն:

Այնինչ այս որոշումը նշանակում է, որ Հայաստան պետք է գան սփյուռքահայեր, որոնք ոչինչ չարած, չհասկանալով տեղացի երիտասարանդների դերն ու հոգսերը և ոչ էլ մասնակցած լինելով 2018-ի «հեղափոխության»-ը, պետք է արժանանան թոթոլ պաշտոնների և սկսեն ղեկավարել և հրահանգներ տալ հենց իրենց՝ Հայաստանի երիտասարադությանը և նաև պիտի տնօրինեն վերջիններիս ապագա կյանքն ու ճակատագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության խորհրդի  անդամ  Արմեն Ամիրջանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով