Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 10:00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Իսահակյան, Կորյուն, Աղայան, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Ա. Պետրոսյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 43, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34, 37, 39, 41,  Սարյան 1, Տերյան 42-91,  Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Տերյան 105/1, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր»-ից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով