Երբ երկրի ներսում պոպուլիզմի զենքով ես առաջնորդվում, հասկանալի է, որ փորձում ես իշխանության մնալու և ապազգային, ապապետական քաղաքականության արմատացման հարց լուծել…

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ երկրի ներսում պոպուլիզմի զենքով ես առաջնորդվում, հասկանալի է, որ փորձում ես իշխանության մնալու և ապազգային, ապապետական քաղաքականության արմատացման հարց լուծել: Բայց երբ BBC Hard talk-ում՝ նույն մեթոդով ու նույն մանիպուլիացիաներով փորձում ես նաև միջազգային լսարանին, հանրությանը ապակողմնորոշել, ապա պետության վարկանիշն ես փոշիացնում:

Սա ընդհանուր առմամբ, իսկ ինչ վերաբերվում է «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» ձևակերպմանը չպատասխանելուն, ապա սա հայկական կողմի սկզբունքների անտեսում է, որին հարկավոր էր հակադարձել՝ հստակ նշելով. մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն իրավունքը, որը խախտվել է ադրբեջանի կողմից, այն իրավունքը, որը բխում է ժողովրդավարության սկզբունքներից, այն իրավունքը, որին բռնացել և առ այսօր, բռնանում է Արցախի հարևան ադրբեջանը, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Սկզբունքայնությունը հարգելի հատկանիշ է՝ նաև պետական մակարդակով: Իսկ Արցախի հարցի լուծումը միայն մի ճանապարհ ունի՝ ադրբեջանի կողմից Արցախի ճանաչում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով