«Որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը». Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հա ասեցի չգրեմ, չստացվեց, քանզի շատերին է հետաքրքրում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր շատերին է հետաքրքրում, թե ի վերջո ինչո՞ւ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան…

Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է:

Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք պատկերացնո՞ւմ եք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)…

Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով