Ու՞ր են կորել Հայաստանի եվրոպամետ, ամերիկամետ, արևմտամետ, լիբեռալ և հակառուս կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որ էշի ականջին են քնած…

ԱՄՆ-ն և Եվրոպան պարտք են Հայաստանին, Վիլսոնյան վճռի իրականացումը:

Ու՞ր են կորել Հայաստանի եվրոպամետ, ամերիկամետ, արևմտամետ, լիբեռալ և հակառուս կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որ էշի ականջին են քնած և «արթնանալիս» ի՞նչ կասեն Սևրի պայմանագրի և Վիլսոնյան Իրավարար վճռի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ մեզ ի՞նչի համար է ընդհանրապես պետք լինել եվրոպամետ, արևմտամետ, ամերիկամետ կամ էլ նմանվել Եվրոպային: Մենք Եվրոպային պարտք ե՞նք:

Ո՜չ, այդ Եվրոպան և ԱՄՆ-ն են Հայերին և Հայաստանին պարտք և նրանք պարտավոր են իրականացնել Վիլսոնյան Իրավարար վճիռը հօգուտ Հայաստանի:

Նրանք պարտավոր են վերադարձնել հայրենազրկված հայերի ժառանգներին նրանց սեփականությունը, հայրենի հողը, գույքը և փոխհատուցել զրկանքների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք պարտավոր են նաև մեզ փոխհատուցել 100-ամյա լռության և ուշացման համար:

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով