Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, Երևանից շարժվել է օպերխումբ նրան ձերբակալելու համար. Տիգրան Աթանեսյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով Գասպարյանին ձերբակալելու համար Երևանից ոստիկանության օպերխումբ է շարժվել:

«Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով