Թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել Նրան.Վահե Եփրիկյան

28 տարի առաջ այս օրն Ինքը, հենց Ինքը զբաղեցրեց գրեթե ամբողջապես թշնամու վերահսկողության տակ գտնվող Արցախի պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ ստանձնելով անասելի պատասխանատվություն, դրսևորելով անօրինակ կամք ու վճռականություն, գործելով դարեր ի վեր մոռացված սխրանք՝ առաջնորդելով լինելիության պատերազմն ու հաղթելով այն. հերոսն Ի՛նքն է՝ հաղթանակ ու ազատություն, ժպիտ և խաղաղություն բերողն Ի՛նքն է, հող չհանձնողն ու ստով չկերակրողն Ի՛նքն է, պետություն շահողն ու պետականաքանդի ձեռքը բռնողն Ի՛նքն է, խավարը լույսով, սովը շենությամբ, ավերումը ստեղծմամբ փոխարինողն Ի՛նքն է, և վերջապես հենց Ճիշտը Ի՛նքն է։

Դասալիքները մոռացության կտան, պետականադավները դժվար հիշեն, իսկ հաղթանակ, ազատություն ու պետություն շահած հայն, ինչքան էլ կարճ հիշողություն ունենա, երախտամոռ չի դառնա. խոնարհու՜մս, գերագույն գլխավոր հրամանատա՛ր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել Նրան։

Վահե Եփրիկյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով