Ստեփանավանում ոստիկանը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնին

shamshyan.com-ի   փոխանցմամբ,օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ստեփանավանի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Ներկարարյանին:

Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը`վարորդ Ա. Վահրադյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակում, ինչի համար էլ դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է՝ եղել է ոչ սթափ, սակայն թույլատրելի սահմանում։ Իսկ ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով