ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Մասնավորապես Չարենցավան քաղաքում կասեցվել են շինանյութի խանութների և բենզինի ու գազի լցակայանների գործունեություն, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առինջ համայնքում կասեցվել է շինանյութի վաճառքով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որոնց մոտ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով