Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար.Արմեն Աշոտյան

Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար։

Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս կանացի անկեղծությունը միայն ուսանողական տարիների ռոմանտիզմը չէ, որ արտահայտում է։ Ոչ էլ զգացմունքային քարոզչության դասական օրինակ։

Սա իրականում այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է, քանզի անգամ այսօր, 25 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չի փայլում ոչ իր ինտելեկտով, ոչ մտածելակերպով, ոչ գիտելիքներով, ոչ սկզբունքայնությամբ, ոչ էլ բարոյագիտությամբ։

Դե հիմա երեւակայեք 3–րդ կուրսի ուսանող Փաշինյանի պատկերացումները երկրի եւ աշխարհի մասին հեռավոր 95-ին ու մի զարմացեք, թե 2 տարվա մեջ սույն недоучка-ն ինչեր է արել ու դեռ պատրաստվում անել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով