Սերժը պատուհանից լուռ հետևում է քաղաքական իրադարձությունների ընթացքին և կարծես ստանձնում է նաև անցյալի պահապանի դերը

 

Հայաստանում քաղաքական բուն գործընթացը, որն ընդհատվեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, հանրային դիսկուրսին հետևող մարդու մոտ լուրջ ու փաստարկված խոսքի պահանջ է առաջացրել, քանի որ վերջին երկու տարիներին, բացի Նիկոլի ամբոխահաճո, սուտ ու դատարկ հայտարարություններից ու ջղաձիգ դրսևորումներից, քաղաքացին ուրիշ ոչինչ չի տեսնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես և կանխատեսելի էր, հայաստանյան տեղեկատվական ողջ տիրույթում Նախագահ Սերժ Սարգսյանի տեսանյութերի շարքը, որը հրապարակվել էր նախօրեին, բուռն քննարկման ալիք առաջացրեց։
Փաստ է, Նախագահ Սարգսյանը փակ մարդ է․ դա ուղղակիորեն կապված է կենսափորձի ու նրա գերինֆորմացված լինելու հետ։ Երկար ժամանակ Պաշտպանության ոլորտը ղեկավարած, Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարար աշխատած, բավականին խճճված (և ներքաղաքական, և արտաքին քաղաքական) փուլում երկիրը ղեկավարած մարդը չէր կարող Նիկոլի նման հիպերակտիվ, հիստերիկ ու անպատասխանատու հայտարարություններ անել՝ չունենալով ոչ բնավորություն, ոչ որոշակի կամային ծանրություն։ Բնականաբար, Նախագահը չէր կարող 24 ժամ ֆեյսբուքներում անցկացնել, երբ երկիրը բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների առջև է կանգնած: Նախօրեին հրապարակած տեսանյութերի՝ Նախագահ Սարգսյանի սեղմ խոսքի վերաբերյալ իշխանական դաշտից եկող ջղաձգումները խոսում էին այն մասին, որ դրանք նախ՝ հասել էին իրենց նպատակին, և բուն հարցերի շրջանակն ու ներկայացված պնդումները հստակ հիմնավորված էին՝ նաև բովանդակային առումով։
Հա ի դեպ, եթե փողոցում ցանկացած շարքային քաղաքացու հարցնես, նա միանգամից կպատասխանի, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանն ըստ էության չի հեռացել քաղաքականությունից և իր գրասենյակի պատուհանից լուռ հետևում է քաղաքական իրադարձությունների ընթացքին, իսկ արտաքին քաղաքականության մեջ կոնկրետ մասնակցում է, ի դեպ՝ շատ բուռն կերպով (գրասենյակում հանդիպումներ տարբեր երկրների դեսպանների հետ, պարբերաբար տեսակոնֆերանսներ, ինչպես նաև գործուղումներ տարբեր միջազգային գործընկերների հետ)։

Շատերին հուզել է այն հարցը, որ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը տեսահոլովակում ասել էր որ «Վերադարձ անցյալին չի լինելու», ինչ նկատի ուներ Նախագահը, ասեմ իմացեք, ըստ իս «Վերադարձ անցյալին չի լինելու» ասելով`Նախագահ Սարգսյանը փաստորեն ակնարկում է, կրկնվեմ ակնարկում է, որ ինքը իշխանության չի ձգտում, բայց օրվա իշխանության դեմ պայքարում պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտում գործող բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ։ Այս կերպ նախագահ Սարգսյանը կարծես ստանձնում է նաև անցյալի «պահապանը», որ փորձում է ամեն կերպ ոչնչացնել Նիկոլը։ Ակնհայտորեն, Նապագահ Սարգսյանը Նիկոլին իր խոսքում դաս է տալիս՝ անցյալի վրա խարսխվելով, ապագան կառուցելու առումով։

Հ.Գ. Առանց անցյալը ճիշտ պատկերացնելու, անհնար է հասնել լավ ապագայի: Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել:
ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արթուր  Թովմասյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով