Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ  Վահան  Բաբայանը  գրում է.

«Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել:
Դա բնական էր և սպասելի քանի որ երկու տարի է այդ նույն թափթփուկները վայրահաչում էին «800» հեկտարի,տանկերում իբր վառելիքի փոխարեն ջրի,բահով կռիվ գնալու և սոված զինվորի մասին:
Տեղեկատվական այդ արշավը փլուզվեց ԱԺ ապրիլյան հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի գնալուց հետո և երեկվա իրոք շատ անկեղծ խոսքերը դարձան այդ կեղծ արշավի վերջակետը:

Ինչքան կարելի է շահարկել ապրիլյանը և մեղադրել մի մարդու ով փրկեց Արցախը լայնածավալ հարձակումից և հետ շպրտեց թշնամուն`պատճառելով նրան ահռելի մարդկային և սպառազինության մեծածավալ կորուստներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչքան կարելի է հավատալ այն ստերին,որ զինվորը հաց չի ունեցել և սոված է եղել,դա տարածողները թշնամուց ոչնչով չեն տարբերվում,քանի որ թիրախավորելով մեր զինվորներին սուտ են տարածում և անում են դա քաղաքական նպատակներով:

Ինչքան հիմար պետք է լինի մարդը,որ հավատա Նիկոլի ստերին,որ մեր ՀՕՊ-ը քայքայված էր,երբ մի արկ անգամ չի ընկել Ստեփանակերտի կամ որևէ բնակավայրի վրա իսկ մեր տղերքը խոցել են տասնյակ ԱԹՍ-ներ:Երևի բահով են խոցել հա՞ այ անինքնասեր տականքներ:

Եվ վերջապես ինչքան ժամանակ է պետք,որ ի վերջո հասկանան,որ Սերժ Սարգսյանի դեմ այս ամբողջ պատերազմի նպատակը մեկն էր`շահարկելով ապրիլյանը և երկրի ներսում տարատեսակ խնդիրները զավթել իշխանությունը փողոցի դժգոհության միջոցով և իշխանության բերել հակահայկական,օտար ուժերի սպասարկու անձանց,որոնք շատ արագ բոլորին կդարձնեն դավաճան իսկ իրենց քայքայիչ գործը դրանով կհասցնեն հաջողության:Կվերացնեն բոլոր հերոսներին,կվերացնեն ավանդույթները,կփոխեն պատմությունը և վերջում կկործանեն Հայաստանն էլ,Արցախն էլ,թե քանի՞ հարյուր տարի կպահանջվի,որ հայերը կրկին ունենան պետություն արդեն ցույց կտա պատմությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով