Սերժ Սարգսյանի երեկվա ամե’ն մի բառը ավելի արժեքավոր էր, քան երկու տարվա իշխանավորներինը.Գարիկ Ուրումյան

Անթերի համբերություն

Սերժ Սարգսյանի երեկվա ամե’ն մի բառը ավելի արժեքավոր էր, քան երկու տարվա իշխանավորներինը։

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց Իր վեհ անձը։ Երեկ շատ հստակ տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի պատասխանները, որոնք փոքր ինչ այլ կերպ էին մատուցվել այլ անձանց կողմից։

Բայց այդ ամենի ընթացքում, հերթական անգամ նկատվեց մի շարք մարդկանց վրդովմունքը։ Նորից ու նորից խոսեցին դատարկ, պահեցին իրենց անմարդկային։

Ախր դուք չեք սիրում երբ մարդը ուժեղ է լինում, երբ մարդը ունենում է խորը ներաշխարհ, որովհետև ձեր ներսը դատարկ է, իսկ հոգիները թարմացման կարիք ունի։

Սերժ Սարգսյանը խախտեց Իր լռությունը, ու հույսով եմ դա լինելու է Իր վերջին լռությունը, քանի որ Իր լռությունից շատերը օգտվեցին, շատերը դուխով դարձան։
Սերժ Սարգսյանը խոսելու է էլի ու վերջնականապես ոչնչացվելու են բոլոր զզվելի կեղծիքները, ու այդ ամենից հետո կտեսնենք ով էր ճիշտ և ով սխալվեց։

Երկրին պետք է հզոր թիկունք, և այդ թիկունքը Սերժ Սարգսյանն է։

Հ.Գ. 2018թ.-ի ձեր հաղթանակը ձեր պարտությունն էր։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանի   էջից

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով