Սերժ Սարգսյանը արդեն 2 տարի է՝ չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, սակայն վերոհիշյալները փաստացի դեռ կռիվ են տալիս Սարգսյանի ստվերի հետ.Կարեն Վարդանյան

Արդեն երկու տարի է՝ իշխանությունները, նաև որոշ ընդդիմադիրներ, բոլոր իրենց ձախողումները փորձում են բարդել Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանության վրա՝ ասելով, թե ամեն ինչում նրանք են մեղավոր ու դրանով արդարացնելով իրենց ապաշնորհությունը: Ու սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը արդեն 2 տարի է՝ չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, սակայն վերոհիշյալները փաստացի դեռ կռիվ են տալիս Սարգսյանի ստվերի հետ: Բա հիմա պատկերացրեք եթե 3-րդ նախագահը որոշեց վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ի՞նչ կլինի այդ վերոհիշյալների վիճակը, դեղատներում ինչ ծավալի սպառում կունենան Վալերյանկա, Վալոկարդին և Պուստիրնիկ դեղամիջոցները:

Հուշեմ ու հիշեցնեմ նաև, որ նախկինացավով տառապողները երբեք որևէ բանի չեն հասնի, այդպես եղել է միշտ ամեն տեղ, այդպես էլ կլինի: Քանի Հայաստանում այնպիսի իշխանություններ են, որոնք օրվա խնդիրները լուծելու փոխարեն կռիվ են տալիս նախկինների ստվերների հետ, երկիրը չի զարգանա ու ոչ մի դրական առաջընթաց չի լինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  փոխնախագահ  Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով