Պոլսո հայոց պատրիարքարանը հանգանակության կոչ է արել՝ ի աջակցության լիբանանահայության

Պոլսի հայոց պատրիարքարանը Բեյրութի ավերիչ պայթյունից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հնարավորությունների ներածի չափով օգնություն հավաքել լիբանանահայ համայնքին աջակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Հայտարարութան մեջ ընդգծվել է, որ պատրիարք Սահակ սրբազանն աղետի հենց առաջին օրվանից մշտականի կապի մեջ է Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ի հետ և հետարքրվում է  հայ համայնքի կարիքներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս օրերին մեր համայնքի մարդկային պարտքն է՝ միանալ համաշխարհային մարդասիրական նախաձեռնություններին և աջակցել օգնության կարիք ունեցող մեր լիբանանցի եղբայրներին։ Պատրիարքարանի հոգևորականները առաջին քայլն արդեն արել են այս կոչի շրջանակներում՝ նվիրաբերելով 7․000,00 ԱՄՆ դոլար», – ասված է պատրիարքարանի քարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։

Կից ներկայացվել են նաև պատրիարքարանի բանկային հաշվեհամարի տվյալները՝ հայկական համայնքի կողմից կատարվող հնարավոր նվիրաբերությունները ընդունելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով