Փրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15 տարեկան պատանու դին

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե-ի (ծնված 2005թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով