Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 7-ին, ժամը 11։13-ին տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու թիվ 118 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտ՝ էլեկտրական հենասյան վրա, հոսանքահարվել է Համլետ Հ․-ն (ծնված 1975 թ․):

Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են քաղաքացու դին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով