Փաստորեն, Փաշինյանի իշխանության համար 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագիրը լոկ «պատմական փաստ » է.Էդուարդ Շարմազանով

Ի գիտություն ՀՀ իշխանությունների նշեմ, որ Սևրի պայմագիրը ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական փաստ է:

Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Թուրքիային, պաշտոնապես հայտարարում է, թե Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, Փաշինյանի իշխանության համար 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագիրը լոկ «պատմական փաստ » է:

Ի գիտություն իզմեր չունեցող իշխանության նշեմ, որ Սևրի դաշնագիրը զուտ պատմական կամ իրավական ուժը կորցրած փաստաթուղթ չէ։

Այն մասնակի կիրարկում ունեցող փաստաթուղթ է, որի ամբողջական կիրառումը կանխվել է տարածաշրջանում քաղաքական զարգացումների և թուրքերի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած նոր պատերազմի արդյունքում միայն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև գոյություն չունի միջազգայնորեն ճանաչված մեկ այլ պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների միջև առկա սահմանային հարցը։

Հետևաբար Սևրի պայմանագիրը ունի ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական նշանակություն:

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով