Փաշինյա՛ն Նիկոլ, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի փառահեղ պատմությունը ջնջողին ջնջելո՛ւ ենք.Խաչիկ  Ասրյան

Մինչ Հայոց հերոսական բանակը Հայաստանի ու Արցախի սահմանագծում ջախջախիչ հարվածներ է հասցնում թուրք-ադրբեջանական հրոսակներին, պարզվում է՝ նիկոլփաշինյանական կառավարությունը գաղտագողի բացել է Հայաստանի հոգևոր սահմանները և մեր Սուրբ Հայաստանը դանդաղ, բայց հաստատուն կերպով փորձում է դարձնել թուրքական վիլայեթ: «Հայոց պատմություն» առարկան դպրոցներում դասավանդելու համար նոր չափորոշիչներ կազմելու գործը Փաշինյան Նիկոլի կառավարությունը  հանձնել է թուրքական ազդեցության տակ գտնվող հայ գործակալների, որոնք հստակ հանձնարարություն ունեն. մեր երեխաներին այնպիսի պատմություն սովորեցնել, ըստ որի՝ թուրքն այլևս ցեղասպան չէ, ոճրագործ չէ ու Թուրքիան չէ, որ տիրացել է մեր ապուպապերի Սուրբ հողին:

Հայաստանի այսօրվա՝ թուրքահպատակ կառավարությունն, իր տերերի պատվերով, ուզում է, որ մեր երեխաներն այլևս ծանոթ չլինեն թուրքական հրոսակների դեմ Հայ Ժողովրդի լավագույն զավակների հերոսական պայքարի փառավոր էջերի բովանդակությանը, չդաստիարակվեն հայ ֆիդայիների, ազատամարտիկների սխրանքների օրինակով: Թուրքապաշտ հայերն այնքան են այլասերվել ու  առաջ գնացել, որ արդեն ուրանում են 2016 թվականի ապրիլյան պատերազմն ու մեր նորօրյա նահատակ հերոսներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում իրականացվող պետական սրբապիղծ քաղաքականությունը չպետք է կապել միայն Թուրքիայից ֆինանսավորվող մի քանի չակերտավոր հայ պատմաբանների ինքնագործունեության հետ, սա անձամբ Փաշինյան Նիկոլի կողմից  իջեցված հրահանգի արդյունք է, Հայաստանի՝ պետականորեն ծրագրավորված քաղաքականություն:

Հայոց պատմության, հայոց գրականության ուրացման նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, հային ու Հայաստանին քարտեզից ջնջելու թուրքական հազարամյա ծրագրի իրականացման հերթական անհաջող փորձը:

Փաշինյա՛ն Նիկոլ, քո հայուրաց ու հայաստանակործան ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ ու չեն դառնալու: Շատ շուտով դու և քո թուրքահպատակ դավաճան կառավարությո՛ւնն եք դառնալու պատմություն, բայց այնքան ամոթալի, որ յուրաքանչյուր հայ մանուկ, պատանի, երիտասարդ, ծանոթանալով ձեր գործունեությանը, միայն խայտառակ զգացողություն է ապրելու և դրա կրկնությունը թույլ չտալու հստակ գիտակցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյա՛ն Նիկոլ, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի փառահեղ պատմությունը ջնջողին ջնջելո՛ւ ենք:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հազարավոր անդամներն ու տասնյակ հազարավոր համակիրները պատրաստ են Հայաստանը թուրքական գործակալական ցանցից մաքրելուն և  մաքրելո՛ւ ենք անհապաղ՝ կառուցելով ռազմական և սոցիալական հզոր Հայաստան:

Հայի հաղթանակն այլընտրանք չունի. մեր թշնամիները միշտ կործանվում են:

Մեր Հավատքն անպարտելի՛ է,

Մեր ընթացքն՝ անկասելի՛,

Մեր հաղթանակն՝ անխուսափելի՛:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով