Պետք է արձանագրել, որ հայրենի կառավարությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ամբողջությամբ ձախողել է

Մասնակի շրջափակում վնասում է մեր տնտեսությանը,բայց այն կարող էր օգնել խուսափել համավարակի տարածումից,բայց այս իշխանությունների մոտ այն չստացվեց:Հայաստանում համավարակի տարածման ցուցանիշները ավելի վատ են՝ քան ոչինչ չարած Բելառուսի մոտ:Իրավիճակի գնահատումը հենց սկզբից ձախողված էր,եկեք հիշենք վարչապետի արած հայտարարությունը՝ <<կորոնավիրուսը պինցետով հանելու և տնական արաղով դեզինֆեկցիա անելու>> մասին:

Թույլ տված սխալներն ուղղելու փոխարեն, վարչապետը առկա իրավիճակի համար փորձում է ամբողջապես ժողովրդին մեղադրել հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար, թերևս բոլորին, բացի իրենից, մոռանալով, որ կառավարությունն իր կազմած, ձևավորած կառավարությունն է:
Մենք ամենակազմակերպված ազգն ենք ամբողջ Հարավային Կովկասում,և հակառակի մեջ ժողովրդին մեղադրել չի կարելի:Ժողովուրդը ականատես է լինում, որ ծանր վիճակում կառավարությունը ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին,իսկ անըդհատ ասել սիրում եմ Քեզ ժողովուրդ, պետք չէ,մի սիրիր, այլ անյպես կառավարիր,որ այդքան մարդ չմահանա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Եկեք մեկ փաստ էլ արձանագրենք,որ Հայաստանում երկու ամսում ավելի շատ մարդ է տուգանվել քանի նախագահ Քոչարյանի տարիներին:

Սևան  Աղաջանյանի  ֆեյսբուքյան էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով