«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ժ/պ է նշանակվել Հովհաննես Մադոյանը

Երևանի «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը, այս մասին 4news.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության կայքից, որտեղ Հովհաննես Մադոյանը ներկայացված արդեն որպես հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 7-ին հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ, որի ժամանակ անձնակազմին տեղեկացրել էր, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ինչից հետո ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով