Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունից բոլոր լրատվամիջոցները հաղորդագրություն ստացան, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։ Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն»։

Բայց մեր ուշադրությունը գրավեց այն, որ զորամաս այցելելիս վարչապետին չէին ուղեկցում ոչ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոչ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Մինչդեռ, այս պաշտոնյաների ներկայությունը՝ զորամասեր այցելելիս պարտադիր է համարվում, եթե հատկապես այցելողը պետության ղեկավարն է։ Սա արարողակարգային պահանջ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ ասացին, որ այցը եղել է սպոնտան՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սիսիան՝ հանգստանալու, այսպես ասած՝ ոչ պաշտոնական այցով, և հանկարծ տեղում որոշել է, որ մի հատ էլ զորամաս մտնի՝ տեսնի տղերքը ոնց են, ճանապարհին նվեր տոպրակներ են գնել ու մտել զորամաս։ Այդ այցի մասին պաշտպանության նախարարն ու Գենշտաբի պետն ուշացումով են իմացել՝ պոստֆակտում»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով