Նախորդ օրը կրոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։

Մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով