Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։

Ինչպես հաղորդում է  Al Jazeera-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հասան Դիաբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր կառավարության բոլոր նախարարներն արել են ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով՝ ժողովրդի և նրա ապագայի համար։ Նախարարներից ոչ ոք գործունեության ընթացքում անձնական շահ չի ունեցել։ Մեր հիմնական նպատակը եղել է երկիրը փրկել, այդ ընթացքում մեզ շատ են մեղադրել տարբեր հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է դադարեին մեզ մեղադրել, որպեսզի մենք կարողանայինք ուղղել մեր սխալները»,- նշել է Դիաբը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով