Քոչվորի հոգեբանությունը Երևանում հաղթեց տեղացուն.Հայկ Կիսեբլյան

 

Ահա և պարզվեց, թե ի՞նչով էր զբաղված վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանը:
Երբ ամբողջ աշխարհը ոտքի էր կանգնած և մաքրում էր մեգապոլիսները, Երևանի մետրոպոլիտենն ախտահանում էին «պզիկով» և լաթի կտորով: Մի շարք ընդդիմադիրներ և սրտացավ անհատներ, ահազանգում էին այդ մասին, հայտարարելով, որ անհրաժեշտ է անմիջապես և ավելի լուրջ միջոցներով պայքարել կորոնավիրուսի դեմ: Իսկ ներկայիս ՀՀ իշխանությանը սատարող ուժերը՝ անձամբ Լևոն-Տեր Պետրոսյանի գլխավորությամբ, հորդորում էր ընդդիմությանը զերծ մնալ կոշտ գնահատականներից և իրավիճակը սրելուց, կորոնավիրուսային համաճարակը նույնացնելով պատերազմական իրավիճակի հետ ու ասելով, թե մեր կառավարությունն այժմ պատերազմի մեջ է և նրան դեմ խոսալն այս նեղ պահին համարվում է դավաճանություն: Սակայն ահա թե ինչն է դավաճանությունը:
Պարզվում է, որ այս իրավիճակում, երբ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, արգելվում են զանգվածային միջոցառումները և մարդկանց ստիպում են շրջել բերաններին քաշած լաթի կտորով և լռելով, ՀՀ Ազգային ժողովը Լանզարոտիի կոնվենցիա է ընդունել տալիս, իսկ երևանում վեր են խոյանում նորանոր ֆունդամենտալ շինություններ, կտրվում են ծառներ:
Ամենազավեշտալին այն է, որ նշված վայրերից մեկն էլ հենց Մաշտոցի պուրակն է, որի ծառների համար ժամանակին իրեն էր կոտորում նույն անձը՝ ներկայիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ընդհանրապես քաղաքաշինության մասին տիրող մտորումներ կարելի է կիսել 2 խմբի:
Գոյություն ունի քաղաքացու՝ տեղաբնիկի մտածելակերպ և քոչվարի՝ թափառաշրջիկի մտածելակերպ:
Այն անձինք, որոնք տեղաբնիկներ են, ապրում են քիչ թե շատ բավարարված կյանքով, չեն մտածում «քնելատեղի» մասին, այլ ավելի շատ մտածում են արժանապատիվ հանգստի, մաքուր օդի, բնության, ծառ ու ծաղկի մասին, զբոսնելու և հանգստի տարածքների, պուրակների, հրապարակների և ժամանցի վայրերի մասին: Իսկ այն մարդիկ, որոնք ունենն քոչվորի՝ տեղից տեղ գնացողի մտածելակերպ, չեն մտահոգվում կանաչապատ տարածքների, այգիների, հրապարակների, կամ հանգստի վայրերի մասին, այլ մտածում են էժան կացարանի, բնակտարածքի, էժան հաց ուտելու տեղի և աշխատավայրի մասին, որը կարող է և լինել կանաչապատ տարածքներն ու ազատ գոտիները զոհելու հաշվին: Այսինքն այստեղ տեղի է ունենում շահերի բախում: Այն բանը, որը պետք է քոչվորի մտածելակեպ ունեցողներին, պետք չէ տեղացիներին:
Այսինքն քոչվորի հոգեբանությունը Երևանում հաղթեց տեղացուն: Երբ ժամանակին Երևանում պայքարում էին Մաշտոցի պուրակի ծառերի համար՝ պայքարում էին տեղացու մտածելակերպ ունեցողները, երբ «հեղափոխությունից» հետո ոմանք քաղաքապետ էին ընտրում «Իմ քայլ»-ից Հայկ Մարությանին՝ նրանք մեծամասամբ նույնպես տեղացիներն էին: Սակայն տվյալ պահի դրությամբ, Երևանում չի գործում տեղացու մտածելակերպը: Հայկ Մարությանին ընտրողները խաբվեցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի անդամ,ֆոտոլրագրող Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով