Կանաչ տարածքների համար իրեն ճղող Կարգին Հայկոյի հայացնքները գլխիվայր փոխվել են.Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

«Բոլորովին վերջերս Երևանի ավագանիում վեճ էր, թե բազմաբնակարան և բարձրահարկ շենքներն են կարևոր թե՞ կանաչապատ գոտիները, այգիներն ու պուրակները:

Պարզվեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանը հետևյալն է, որ Երևան ասելով նա նախ և առաջ հասկանում է աշխատատեղեր և բնակֆոնդ, ու դա շատ է կարևոր և չի կարելի անտեսել այդ փաստը, որ ծառեր հատելով և Երևանի կանաչապատ գոտիները վերացնելով՝ Երևանում նոր բնակտարածքներ և աշխատատեղեր են հայտնվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, չէ՞: Եվ դա ասում էր նախկին դերասան կարգինի Հայկոն, որն իրեն ժամանակին ճղում էր Մաշտոցի պուրակի ծառերի համար, այն նույն քաղաքապետ Հայկ Մարությանը, որն իր պաշտոնավարման 1-ին շրջանում «բեռնաթափում» էր Օպերայի բակը, որտեղ քանդվում էին գործող սրճարանները:
Այսօր արդեն պարզվում է, որ Երևանի կենտրոնում հատվել են Մաշտոցի պուրակի նույն հաստաբույն ծառերը, որի համար այսօր արդեն չինովնիկ դառած անձինք քաղաքացիների հետ պայքարում էին: Այստեղ հապճեպորեն հատել են ծառերը, փոխարենը կառուցելով բազմաթիվ ֆունդամենտալ շինություններ:
Հռետորական հարց է առաջանում՝ ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը: Պատասխանն ակնհայտ է. նույն քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նորանոր ֆունդամենտալ շինություններ են առաջանում նաև Երևանի Նորքի այգիների տարածքում: Եվ ո՞վ է թույլատրել այդ կառուցապատումները՝ իհարկե էլի ու էլի Հայկ Մարությանը:
Նորանոր ծառեր են հատվում և նորանոր ֆունդամենտալ շինություններ են առաջանում նաև Մոնումենտի այգու տարածքում: Եվ կրկին ո՞վ է թույլատրել՝ իհակե նույն ինքը Հայկ Մարությանը:

Այս ամենը կարող է զարմանալի թվալ, հարցեր առաջացնել և նույնիսկ կարծիք ստեղծել, թե քաղաքապետ Հայկ Մարությանը «տեղյակ չէ» այս ամենի մասին: Այնինչ բոլոր ակտիվ մարդիկ, որոնք իսկապես են հետևում քաղաքապետարանի վարած քաղաքականությանը և քաղաքապետի հայտարարություններին ամենևին էլ չեն զարմանում: Քանի որ այս ամենը կանխատեսելի էր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով