Իրար ջնջխելով, հայհոյելով, ոչնչացնելով, ատելով` զարգացնում չկա՜: Դա մահ է.Հայկ Կիսեբլյան

Անընդհատ, ամեն և ամեն անգամ երբ որ փորձ է արվում «հեղափոխությամբ» ինչ-որ երկիր «ոտքի կանգնեցնել» գրանցել շրջադարձային փոփոխություններ, նորամուծություններ, տվյալ պետության վիճակն ապակայունանում է և որոշ լավ արժեքներ ևս անդարձ կորում են:

Շատ տարիներ առաջ`90-ականների ՀՀՇ-ական տարիներին, երբ մարդիկ հաց չունեին ուտելու, Երևանում նորահայտ հեղափոխականների Երքաղխորհրդի անվանակոչություննրի հանձնաժողովը Կասյան փողոցը վերանվանեց բանաստեղծ Սիամանթոյի անունով: Սա միգուցե և տեղին, սակայն ժամանակավրեպ մի բան էր: Դրա ժամանակը չէր, սակայն հակաբոլշևիկյան ատելությունը խեղդում էր և մարդիկ իրենց երեխաների բերնից հացը կտրելով, զբաղվում էին դրանով և նման «ազգային» և «հեղափոխական» բաներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն ասում են, որ շատ չանցած «նորընտիր» քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, որն ի դեպ նաև գրողների միության անդամ էր, մի գիշերվա մեջ առանց քննարկելու, անհասկանի դրդապատճառներով առաջնորդվելով, չեղարկեց այդ որոշումը և Կասյան փողոցին վերադարձրեց իր նախնական անունը:
Հետաքրքրական է, թե ի՞նչ էր մտածում այդ պահին Վանո Սիրադեղյանը:

Միգուցե հենց նա ևս դա է՞ր մտածում, որ չի կարելի անընդհատ ջնջել և նորը գրել հնի վրա: Միգուցե նա է՞լ էր հասկանում, որ այդպես չի կարելի, սկզբունքը ճիշտ չէ և եթե այսպես շարունակվի ու մի օր էլ եթե իր անունով փողոց լինի իսկ հետո իրականացվի հեղափոխություն` իր անունով փողոցը ևս պիտի անվանափոխեն:
Ջնջելով, քանդելով, փակելով, աղավաղելով, հինը մոռացության մատնելով` երկիր չի՜ զարգանում: Հարկավոր է պահել միշտ ամենալավը, ամենամաքուրը, ամենաարդարը, ազգայինը…. Պահել և վեր հանել: Եվ հարկավոր է որ նախկինի մասին հիշատակող «վատը» և «անհասկանալին» ևս որոշակիորեն պահպանվի, թեկուզ և ի ցույց դնելու համար և հիշեցնելու համար նախկինում կատարվածը և դասեր քաղելու համար:
Այս անասնական կատաղությունը պիտի հանվի մեր ազգի և երկրի միջից:

Իրար ջնջխելով, հայհոյելով, ոչնչացնելով, ատելով` զարգացնում չկա՜: Դա մահ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող,Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի անդամ Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով