Հրդեհ՝ Մյասնիկյան գյուղում. դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և ներսում գտնվող 15 պարկ գարի, 8 պարկ եգիպտացորեն, 13 պարկ ալյուր, 60 պարկ թեփ, արևածաղկի 10 պարկ և 15 պարկ հատուկ կեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով