«ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել» արտահայտությունն այլևս նույնական է «Նիկոլը հրահանգել է» արտահայտությանը».Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՔԾ-ից իրավաբանություն պահանջելն այլևս նույն է թե Նիկոլին ստիպել ճիշտ խոսել, երկուսն էլ անհնար է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել» արտահայտությունն այլևս նույնական է «Նիկոլը հրահանգել է» արտահայտությանը։
«Իրավական համակարգի աղբյուրների փոխանցմամբ, կառավարության աղբյուրների խոսքերով, չգիտեմ էլ ինչ աղբյուրների համաձայն» արտահայտություններն էլ լրիվ հիմնավորված կարող է փոխարինվել «Նիկոլը ասեց» բառերով։
Դե, Նիկոլն է իրավապահների «տերը», պարգևավճար Նիկոլն է տալիս ու գործի «տեղավորում» ինքն էլ պիտի ասի։

Ուղղակի գրեմ իմացեք։ Տարածած հայտարարությունը հիմք ընդունելով խոսքը 308-րդ հոդվածի 2-րդ մասին է վերաբերում, այսինքն պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Այդ չարաշահումն էլ վերագրվում է 2011թ.-ի ընթացքում իբր կատարած արարքի։
Հիմա ուշադրություն, հայտարարությունը որևէ կերպ չի հիմնավորում ձերբակալման համար հիմնավորում ծառայած փաստեր կամ նախաքննության մարմինների այս հանգամանքները հենց հիմա հայտնի դառնալու մասին տեղեկատվություն։

Հասկանում եմ՝ Ամուլսարի թեման հրատապ շեղել էր պետք, կապ չունի ոնց։
Հիշե՛ք, Նիկոլի ու ՀՔԾ-ի պատասխանատվության ենթարկելու ժամանակ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չի շեղվելու մյուսով ու ձեր ներկայիս անօրենությունները մնալու են ձեր կոկորդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն ինչ ավելի քան ակնհայտ է ու ավելի քան Նիկոլավայել. վերնագիր էր պետք, որը կպարունակեր Սերժ Սարգսյանի անունը։
Նիկոլի ՀՔԾ-ն էլ ստացել է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով