ՀՀ ԱԺ աշխատակիցները ստացել են 300 000 դոլար պարգևավճար: Հարց է առաջանում ինչի՞ համար…

Ի՞նչ մի արտառոց, հայրենանվեր, արտակարգ, հայրենասիրական, հերոսական գործունեություն են ծավալել, որ պարգևատրվել են:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքացիների հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը մի քանի ժամվա մեջ 89 հոգով անօրինական վերաձևելու և շուլալելու՞, Լանզարոտեի կոնվենցիան անցկացնելու՞, այլ վիճահարույց, ժամանակավրեպ և տվյալ պահին ոչ կարևոր փաստաթղթերը սղղացնելու՞, կորոնավիրուսի աննախադեպ մահերի, զրկանքների ու հնգամսյա արտակարգ դրությա՞ն, դիմակահանդեսի համա՞ր…
Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ հանդիպումներ են ունեցել ընտրողների, քաղաքական կամ սոցիալական խնդիրներից դժգոհ քաղաքացիների հետ, ի՞նչ հաշվետվություն են տվել իրենց նախընտրական խոստումների չկատարման և ընտրողներին խաբելու, ստելու և «կրուտիտների» համար:
Եթե դուք փոքրիշատե բարոյականություն ունեք, ապա հետ վերադարձրեք այդ գումարները, առանց այդ էլ դուք բարձր աշխատավարձ եք ստանում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլապես՝ ղալաթ եք արել, որ ստացել եք…

Ռոբերտ Մելքոնյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով