ՀՀ արտաքին պարտքը ավելի քան 7,7 մլրդ դոլար է՝ 2019-ի ՀՆԱ-ի 56,7%-ը. ահա այսպիսի «հնարավորություններ» են առաջացել համաճարակի պայմաններում

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն  Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի տվյալներին: Գրառման մեջ ասվում է.

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019–ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։

ՀՀ պետական պարտքը 2019–ի դեկտեմբերի 31–ին ունեցածի համեմատ այս տարվա վեց ամսվա ընթացքում ավելացել է 211 879,4 միլիոն դրամով կամ 397,586 միլիոն դոլարով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր պետական պարտքը հունիսի 30–ի դրությամբ կազմում է ավելի քան 7,7 միլիարդ դոլար, որը մեր նախորդ տարվա ՀՆԱ–ի 56,7 տոկոսն է կազմում։

Ահա այսպիսի «հնարավորություններ» են առաջացել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ հպարտ քաղաքացին ուզում է պաչել ժողովրդի ծառայի ոտքը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով