Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը գրել է․

««Լուկաշենկոն՝ խոսելով Բելոռուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018թթ. հայկական իշխանափոխության (որոշների կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար։ Հայաստանում նրանց «մարմնավորող» կերպարներն արդեն չեն թաքցնում դժգոհությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ, որ պատմաբաններն ապագայում բացահայտվող փաստերի ճնշման ներքո, գալու են այն եզրակացության, որ 2018թ. ապրիլին, Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա։ Այն՝ ինչը դեռևս չի հաջողվել իրականացնել Բելոռուսում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով