Հայոց լեզուն, Հայ Առաքելական Եկեղեցին, ընտանիքը նախևառաջ սահմանադրաիրավական արժեք ունեն. դրանց պաշտպանության համար պետությունը քայլեր պետք է ձեռնարկի. Գևորգ Դանիելյան

Շատ հաճախ դատողություններ ենք անում հայոց լեզվի, Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի, ընտանեկան արժեքների մասին, բայց դրանք դիտարկում ենք զուտ նպատակահարմարության տեսանկյունից՝ անտեսելով, որ դրանք նախևառաջ սահմանադրաիրավական արժեք ունեն, և պետությունը պարտավոր է այս առնչությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Այս մասին «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի ասուլիսին հայտարարեց նախաձեռնության անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների վերաբերյալ օրենքի նախագիծ ընդունելու համար ստորագրահավաքի կազմակերպմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ երբ պետության կողմից համապատասխան քայլերը ձեռնարկված կլինեն, ընդամենը կառաջանա գնահատական տալու խնդիր, ոչ թե նպատակահարմարության կամ արդյունավետության տեսանկյունից դատողություններ անելու անհրաժեշտություն:

Նրա խոսքով՝ թեև առայժմ չեն կարող նախաձեռնել հանրաքվեի իրավական ռեժիմով գործընթաց, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում այդպիսի փորձ արվելու է, իսկ այժմ ձեռնարկած գործողություններում որևէ քաղաքական շահի սպասարկում փնտրելն անիմաստ է:

«Այն արժեքները, որոնց պաշտպանության համար մենք այս կամ այն չափով արտահայտվում ենք, սահմանադրաիրավական արժեք ունեն, և Սահմանադրության երկրորդ գլխով, որը վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին. մենք ոչնչի չենք կարող հասնել, եթե սահմանադրական կարգի հիմունքները պատշաճ կարգով պաշտպանված չլինեն»,-ասաց նա՝ նշելով, թե ստորագրահավաքը նախաձեռնել են, քանի որ կա մտահոգություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե չլիներ, մենք կշարունակեինք պարզապես հանրային քննարկումների հարթությամբ հակադարձել և ներկայացնել մեր դիրքորոշումները, բայց երբ տեսնում ենք, որ այդ հանրային քննարկումներն այն ընդգրկվածությունը չունեն, և հաճախ էլ մեր դիրքորոշումները չեն ունենում այն արձագանքը, որը, որպես կանոն, պետք է լինի, այսքանն ուղակի անհրաժեշտություն է»,-նշեց Դանիելյանը:

Դիտարկմանը, թե ժամանակակից աշխարհում գլոբալիզացիայից խուսափել չի ստացվում, և արդյո՞ք նախաձեռնությունը չի  դառնա ազգին ինքնամեկուսացնելու պատճառ, Դանիելյանն արձագանքեց, որ երբ փորձում են արժեհամակարգի պաշտպանության քայլեր ձեռնարկել, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ միգուցե դա դրական է, բայց մի օր կարող է հանգեցնել պետության մեկուսացմանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, բայց իրականությունն այլ է:

«Օրինակ՝ Եվրամիության երկրներ կան, որոնք Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաները չեն վավերացրել: Երկրներ կան, աստիճանաբար հետընթաց են արձանագրում: Այսինքն՝ միանշանակ ասել, որ զարգացումները գնում են գլոբալիզացման՝ այն տեսակով, որը հաճախ հրամցնում ենք հանրությանը, այդպես չէ: Վավերացնող երկրներն էլ բոլորովին այլ մոտեցումներով ու չափանիշներով են կիրառում այդ կոնվենցիաները»,-նշեց նա:

Դանիելյանի խոսքով՝ թեև հայտարարվում է, որ ընտանիքի կոնցեպտին ընդհանրապես «ձեռք չեն տալիս», բայց դա ընդամենը պարզունակ հայտարարություն է:

«Միևնույն է՝ ակնկալում են, որ համասեռամոլներին պետք է ընտանիքի անդամի կարգավիճակին հավասարեցված կարգավիճակ տրվի, և թույլ տան նաև երեխաներ որդեգրել՝ ասելով, որ խտրականության արգելքի սկզբունքը սա է թելադրում: Մենք արտոնություն ենք վերապահում մարդկանց, որոնք ընտրել են մի ճանապարհ, որին ո´չ դեմ ենք արտահայտվում, ո´չ քարոզում ենք, ասում ենք՝ մի վերապահեք արտոնություններ: Եթե համասեռամոլին թույլ են տալիս երեխա որդեգրել, կամ նախատեսում են, որ կարող է այդպիսի բան լինել, ուրեմն՝ դեմ են գնում երեխայի լավագույն իրավունքներին, որովհետև Սահմանադրությունը երեխայի իրավունքների լավագույն շահերը համարում է գերակայող: Եթե առաջանում է կոնֆլիկտ չափահաս քաղաքացու և երեխայի միջև, ապա պետք է գերակայեն երեխայի իրավունքները»,-ասաց Գևորգ Դանիելյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով