Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաև խոզի և ոչխարի մսի դեպքում, այս տարվա հունվար-հունիսին խո­զի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը` 2.9 տոկոսով:

Փոխարենն ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով: Բացի այս, անկում արձանագրվել է նաև երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստա­նում ավելացել է անասնագլխաքանակը, եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին` 571 հազար 861, իսկ 2020-ին` 579 հազար 256:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենի արդյունքում, մասնագետների խոսքերով, տավա­րի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով