Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 225, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 410-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 791 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1019-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 520, փաստացի բուժվողներինը՝ 6871 (մեկ օրում նվազել է 94ով):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում արվել է 1576 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176014թեստ: Թարմացվել է 09.08.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 40410 Առողջացածներ – 32520 Փաստացի բուժվողներ -6871 Ընդհանուր թեստեր – 176014 Մահվան ելքեր – 791 Մահվան ելքեր այլ պատճառով –228

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով