Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 298 է, մահվան դեպքերինը՝ 996

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 298-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 768 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 996-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 372, փաստացի բուժվողներինը՝ 7930  (մեկ օրում  նվազել է 321-ով): Մեկ օրում թեստավորվել է 1069 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 168 164 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով