Հանրային հեռուստաընկերությունը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային տրամադրել է 25 վայրկյան. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը կառավարության դիմաց Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու պահանջով բողոքի ակցիային հանրայինն անդրադարձել է թռուցիկ՝ տրամադրելով ընդամենը 25 վայրկյան՝ առանց ներկայացնելու ակցիայի մասնակիցներից որևէ մեկի կամ նրանց հարցերին պատասխանող արտգործնախարարի խոսքը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Քաղաքացիները նշում էին, որ պատանդ են մնացել, ուզում են մեկնել իրենց հարազատների մոտ, աշխատանքի խնդիր ունեն, տոմս չկա, պատրաստվում են մեքենայով ճանապարհ ընկնել։ Նրանք խնդրեցին արտգործնախարարին օգտագործել դիվանագիտական կապերն ու որևէ լուծում գտնել։ Նախարարը նշեց, որ Հայաստանից մեկնել ցանկացողները պետք է հաշվի առնեն, թե ինչպիսի քաղաքականություն ունի ընդունող պետությունը, տվյալ դեպքում Ռուսաստանը։ Ըստ արտգործնանախարի, իրեն ուղղված հարցերի հասցեատերը Ռուսաստանի իշխանություններն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար նկատում է, որ Հանրային հեռուստաընկերությունը շրջանցում է խնդրահարույց թեմաները՝ ցույցերը, բողոքները, իրականությունը ներկայացնելով բեկված հայելու մեջ։ Հանրային հնչեղություն ստացած իրադարձությունները հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել բազմակողմանի ու ճշգրիտ։ Տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերության հետ կապված մշտապես կատակել են, որ ներկայացվում է Շվեյցարիան։ Երկրում տեղի ունեցած փոփոխությունները, ցավոք, չեն ազդել հանրայինի գործելաոճի վրա, ուր քաղաքական շահերը վեր են դասվում հանրային շահից, խախտվում են լրագրողական սկզբունքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով