Գնա եւ արյան անալիզ տուր, գուցե չունես ոչինչ հայկական.Մարգարիտ Եսայան

Գնա եւ արյան անալիզ տուր, գուցե չունես ոչինչ հայկական

Ով չի հարգում, չի գնահատում եւ ակնածանք չունի , իր ժողովրդի, իր պետության, իր հայրենիքի,իր ընտանիքի անցյալի հանդեպ, դատապարված է դաժան կտտանքների եւ այս կյանքում եւ՝ հաջորդ․․․Քանի չես գնահատել ու արժեւորել քո ժողովրդի պատմությունը, քո նախնիների, ապուպապերի անցած ճանապարհը՝ դաժան եւ մահասարսուռ, քանի դեռ չես հասկացել, որ դու բոլոր թելերով կապված ես այդ անցյալին եւ ուղղակի պարտավոր ես պահպանել հիերարխիայի օրենքները եւ չկորցնել արյանդ հիշողությունը, քանի շնորհակալությամբ եւ երախտագիտությամբ չես լցվել քո անցյալի, քո ժողովրդի պատմության, քո պապերի նկատմամբ, ուրեմն, դու մարդ չես, դու խոզ ես, որը թավալվում է կեղտի ու ցեխի մեջ եւ հաստանում է անասնական անուղեղությամբ խժռելով իր իսկ անցյալն ու ապականելով ապագան․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կա նաեւ հարցի մեկ այլ պատասխան՝ եթե դու թքում ես քո ժողովրդի անցյալի եւ պատմության վրա, ուրեմն դու այդ ժողովրդից չես, ուրեմն քո արյունը այդ ժողովրդի արյան հետ ոչ մի աղերս չունի․․․Պարզիր, թե ովքեր են եղել քո նախապապերը, գոնե մինչեւ յոթ պորտ․․․

Հ․Գ․Գնա եւ արյան անալիզ տուր․․գուցե արյանդ մեջ չկա ոչինչ հայկական․․Իմ «ԳՅՈՒԼՈՒՆՅԱ»-ն կարդա, գուցե դարձի գաս???

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով