Գլոբալիստական մեդիապլատֆորմը 2 օր է խորքային շոկի մեջ է.Գարեգին Պետրոսյան

Պուտինն իսկապես ունիկալ ղեավար է: Գիտեմ ասվածի վրա մարդիկ են վատանում, բայց դե ինչպես կասեր դասականը՝ «…. չվատանան»: Ու որպեսզի վատանալուց «գլուխ չպահեն», հիշեցնեմ նաև, որ ունիկալ այդ ղեկավարը Քոչարյանի ընկերն է: Ու ինչպես մյուս դասկանը կասեր՝ ճշմարիտ ընկերների մտահայեցողությունն ընդհանուր է…
Սա ուղղակի… և որպես հիշեցում առ այն, որ վերափոխվող աշխարհակարգում ի դեմս Ռ. Քոչարյանի ընձեռված է մեզ բացառիկ հնարավորություն:

Վերադառնամ նրան, ի՞նչ ասել է Պուտինը ունիկալ ղեկավար է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Բավական չէ 2000-ականների մյունխենյան հայտնի ելույթով մարտահրավեր նետեց գլոբալիզմին (դեռ 10 տարի առաջ աներևակայելի թվացող մի բան), զուգահեռաբար էլ վերակառուցման ենթակա աշխարհակարգի խնդիրը բերեց մեծ քաղաքականության օրակարգ: Մի բան, որը չէր հաջողվել 20-րդ դարի շատ ու շատ խոշորագույն պետական գործիչների:

2. 2012 թվականի մայիսի 6-ին, երբ Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում բախումներ եղան ոստիկանության և «Հանուն արդար ընտրությունների» արևմտագրանտային գոյացության երթի մասնակիցների միջև, անմիջապես հետևեց Պուտինի հայտնի հայտարարությունը՝ «բանդեռլոգների հետ ոչ մի երկխոսություն», վզներից բռնել և դուրս շպրտել երկրից: Ասեց և արեց, որովհետև այդպիսին պետք է լինի երկրի ղեավարը: Իսկ նա ունիկալ ղեկավար է՝ պատասխանատու նախ և առաջ սեփական երկրի անցիալի, ներկայի և ապագա առաջ: Ընդ որում օպերացիան կոշտ էր՝ մոտ 40 ձերբակալված, տասնյակ կազմակերպությունների կասեցված գործունեություն՝ այդ թվում հայտնի սորոսաբուծարանը: Եվ որ ամենակարևորը՝ մարդ չտուժեց:

3. 2020 թ: Համավարակ: Պուտինը, շատ լավ հասկանալով, որ վարակի թաքնագիտական վտանգը սոցիալական-քաղաքական է, և ոչ առողջապահական, դեռ ապրիլի սկզբներին շատ հետաքրքիր դիտարում էր արել՝ համեմատելով վարակը ժամաանկին Ռուսաստան ներխուժած տափաստանային թուրքալեզու ժողովուրդների հետ՝ հավելելով, որ եթե հաղթել ենք նրանց, կհաղթենք նաև համավարակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասեց ու արեց, որովհետև ունիկալ ղեավար է և հրաշալի հասկանում է, որ մեծ քաղաքականության մեջ հաջողում է նա, ով գործում է եռաչափ խաղատախտակի վրա: Եթե Բալոտնայա հրապարակի օպերացիան կոշտ ուժի կիրառում էր, համավարակի պարագայում կիրառեց փափուկ ուժի տեխնոլոգիան, որը որպես կանոն բնորոշ էր արևմուտքին և անսպասելի էր գլոբալիստական կորպորատոկրատների համար: Այլապես Ռուսաստանը կունենար այն վիճակը, որին համավարակի սկզբնական շրջանում բախվեց ԱՄՆ-ում Թրամփը՝ սոցիալական զարգացումների գուցե ավելի հախուռն ու վատ տրամաբանությամբ:

Գլոբալիստական մեդիապլատֆորմը 2 օր է խորքային շոկի մեջ է: Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութնի մասին, որը, համանման 1957 թ. ԽՍՀՄ կողմից տիեզերք ուղարկված առաջին «Սպուտնիկ I» արբանյակի, անվանեց «Սպուտնիկ V»: Անմիջապես հետևեց մեկ այլ ցնցող նորություն. աշխարի 20 երկրներից 1 մլրդ չափաբաժին կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու հարցմամբ դիմել են Ռուսաստանին:

Գլոբալիստական արբանյակները բրադիփսիխոզ ընկճախտի մեջ են. ջախջախման եզրին է վերջին փորձերից կարևորագույնը՝ սոցիալ-քաղաքական քաոսի համաշխարհայնացման միջոցով փրկելու գլոբալիստական աշխարհակարգը: Կանխատեսելի է արդեն, որ ВОЗ-ն ու ВОЗ-ի տղերքը այլևս մանյովրելու քիչ հնարավորություն ունեն, հետևաբար ենթադրելի է, որ առաջիկայում էապես կփոխեն իրենց վարքագծը թե՛ համավարակի առողջապահական բովանդակության, թե՛ նրա վտանգավորության աստիճանի, թե՛ վարակի երկրորդ և մյուս ալիքների վերաբերյալ…

Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով